Արտակ Շաքարյան. Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կտեղադրվի ապրիլի 24-ի շեմին28 սեպտեմբերի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում կայացած հանրաքվեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, թույլ կտա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նորօրյա սուլթան դառնալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ իշխող կուսակցությունն ու Թուրքիայի վարչապետը պահպանեցին վստահության քվեն: Թուրքագետը վստահություն է հայտնել, որ եվրաինտեգրման տեսակետից հանրաքվեն լուրջ դեր չի կատարի: Անդրադառնալով Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին՝ Շաքարյանը հայտարարել է, որ Ստամբուլի հայերը չէին կարող բոյկոտել այդ թուրքական շոուն, քանի որ հաջորդ օրը թուրքական իշխանությունները կփակեին հայկական եկեղեցիներն ու դպրոցները: Ըստ նրա, թուրքական իշխանությունները Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կտեղադրեն ապրիլի 24-ի շեմին: Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |