Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ

Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ ոչ մի միջազգային կազմակերպություն չի ճանաչել Ադրբեջանն այն տարածքներով, որոնք ներառում են նաև Լեռնային Ղարաբաղը:

«Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Ուզում եմ նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ տարածքում երկու անկախ հանրապետություններ են կազմավորվել, պարզապես դրանցից մեկը ճանաչված է, իսկ մյուսը` ոչ»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---