Շավարշ Քոչարյան. ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիիրավ անդամ է դառնալու

PanARMENIAN.Net - «ԼՂՀ հիմնախնդիրը միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում է, և միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման գործում Երևանը ղեկավարվում է միայն Արցախի ժողովրդի կամքով»,- ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի լիիրավ անդամ չի դարձել, նրա շահերը բանակցություններում ներկայացնում է Հայաստանը: «Սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանն ամբողջապես փոխարինում է Լեռնային Ղարաբաղին բանակցություններում: Կարգավորման գործընթացի փուլերից մեկում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիիրավ անդամ է դառնալու»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---