Շավարշ Քոչարյան. ԼՂՀ անկախության ճանաչումը միշտ Հայաստանի ներքին քաղաքականության օրակարգում է

PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից Ադրբեջանի անկախությունը նրա` դե ֆակտո գոյություն ունեցող սահմանների շրջանակում ճանաչելը շատ ճիշտ առաջարկ է: Նման առաջարկ կատարվել է դեռևս 1991 թվականին, այն ենթադրում էր, որ Հայաստանը միանգամից կճանաչի և’ ԼՂՀ, և’ Ադրբեջանի անկախությունը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայկական կողմի շահերին կհակասի, եթե բոլոր խորհրդարանական խմբակցությունները «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը խորհրդարանի մեծ օրակարգում ներառելու մասին համատեղ փաստաթուղթ ստորագրեն, Շավարշ Քոչարյանը նկատել է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը միշտ Հայաստանի ներքին քաղաքականության օրակարգում է: «Սակայն Արցախը պետք է դե-յուրե ճանաչել այն ժամանակ, երբ դա առավելապես արդյունավետ լինի»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---