Գալուստ Սահակյանը «Ժառանգությանը» խնդրել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծն առայժմ չդնել քվեարկության

Գալուստ Սահակյանը «Ժառանգությանը» խնդրել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծն առայժմ չդնել քվեարկության

PanARMENIAN.Net - Իր ազգային պետությունն ինքնորոշման ճանապարհով ստեղծած ազգի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: Այդ մասին ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:

«Մենք ինքներս մեզ ճանաչելու խնդիր չունենք: Մենք պարբերաբար հայտարարում ենք, որ Ղարաբաղն անկախ պետություն է, կամ որ Ղարաբաղը մերն է: ԼՂՀ-ն նպատակ է, այլ ոչ թե միջոց»,- ընդգծել է ՀՀԿ խմբակցության նախագահը` ավելացնելով, որ խմբակցությունը դեմ է հանդես գալիս այդ նախաձեռնությանը, բայց ոչ օրինագծին: Ինչպես նկատել է Սահակյանը, քվեարկության դեպքում ՀՀԿ խմբակցությունը դրա ընդունմանը «դեմ» կքվեարկի: «Սակայն ես ընդդիմությանը խնդրում եմ բավարարվել այս օրինագծի քննարկմամբ միայն և այն քվեարկության չդնել, քանի որ դա կվնասի թե’ մեզ, և թե’ ձեզ»,- հայտնել է Սահակյանը:

ՀՅ Դաշնակցություն խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է, որ Դաշնակցությունն այժմ դեմ է այդ օրինագծի քննարկմանը: «Սա այն հարցը չէ, որը պետք է քննարկել և «դեմ» քվեարկել կամ չքվեարկել: Այս հարցի շուրջ պետք է համընդհանուր համաձայնություն լինի, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը քվեարկեն դրա ընդունման օգտին: Բայց քանի որ իշխանությունների ու ընդդիմության միջև փոխզիջման բացակայության պատճառով այս հարցն այստեղ է հասել, ապա քվեարկության դեպքում խմբակցությունը «կողմ» կքվեարկի»,- նշել է Հովհաննիսյանը: Նա ավելացրել է նաև, որ եթե ապագայում սադրանքներ լինեն, ապա դրա համար արդեն պատասխանատվություն են կրելու իշխանությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---