Սլովենիան ողջունել է մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները

Սլովենիան ողջունել է մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Սլովենիան Թուրքիային կոչ է անում շարունակել Հայաստանի հետ բանակցությունների գործընթացը և երկար չսպասեցնել արձանագրությունների վավերացմանը: Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտնել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքը: Նրա խոսքով, Սլովենիան ողջունել է մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: «Գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է կողմերի միջև վստահության բարձրացման ուղղությամբ քայլեր կատարել, իսկ Թուրքիան ու մյուս շահագրգռված կողմերը պետք է աջակցեն այդ կապերի բարենպաստ զարգացմանը: Անհրաժեշտ է ամրապնդել երկրների միջև վստահությունը` հաշվի առնելով առկա իրողությունները»,- ընդգծել է Թյուրքը:

Խոսելով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին` Սլովենիայի նախագահը նշել է, որ Թուրքիան արդեն ԵՄ-ին անդամակցելու հավակնող երկրի կարգավիճակ է ստացել: «Սակայն բանակցությունների գործընթացը շատ դանդաղ է առաջ ընթանում: Յուրաքանչյուր երկիր պետք է համապատասխանի ԵՄ կողմից միության անդամ երկրներին առաջադրվող չափանիշներին, և Թուրքիան ոչ միայն գիտակցում է դա, այլև պատրաստ է դրանց իրագործմանը: ԵՄ-ին անդամակցելու համար բացառություններ չկան և լինել չեն կարող, Սլովենիան ինքն էլ դա շատ լավ պատկերացնում էր 2004 թվականին, երբ մտավ ԵՄ կազմի մեջ, այդ չափանիշները կիրառվում են նաև Խորվաթիայի հանդեպ, որը ԵՄ անդամ կդառնա 2011 թվականին»,- ասել է Դանիլո Թյուրքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---