ՀՀ ԱԳՆ-ն թուրք քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել դիմել իրենց երկրի իշխանություններին28 հոկտեմբերի 2010 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը և իրագործմանը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆՍահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը` մեկնաբանելով «Հզոր Թուրքիա» կուսակցության` Երևանում գտնվող ներկայացուցիչների հետ հանդիպելուց ՀՀ ԱԳՆ հրաժարվելը: Երևանում են գտնվում «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և նրա տեղակալ Բայբարս Օրսեքը: «Երևանում մենք մամլո ասուլիս կկազմակերպենք և հայ հասարակայնությանը կներկայացնենք մեր առաջարկները: Մենք կխնդրենք Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին և կխնդրենք նրան մեկնաբանել մեր առաջարկները: Այնուհետև մենք Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուին կներկայացնենք հայ հասարակայնության կարծիքն այդ թեմայի վերաբերյալ: Մենք կհանդիպենք նաև Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ: Մի խոսքով, չի մնա մի դուռ, որը մենք չենք թակի»,- հայտնել է Բեքլևիչը նախքան Հայաստան ժամանելը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հայաստանում թուրքական գործիչները մտադիր էին մամլո ասուլիս կազմակերպել Գլոբալիզացման ու համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ, սակայն չկարողացան դահլիճ վարձել: Հոկտեմբերի սկզբին Թունա Բեքլևիչը հայտարարել էր, որ անցել է հայ-թուրքական սահմանն Ախուրյան գետով: Այդ գործողությամբ թուրքական գործիչները ցանկանում էին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների մասին և սահմանը բացելու կոչ անել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |