Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով կհրավիրվեն միջազգային փորձագետներ

Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով կհրավիրվեն միջազգային փորձագետներ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ փորձագետ, պրոֆեսոր Լեոնիդ Գոլովկոն, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ օրենքի գերակայության բաժնի ղեկավարի տեղակալ Վասիլի Վաշչանկան: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարին՝ խնդրանքին արձագանքելու եւ Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով փորձագետներ հրավիրելու համար: Ա.Հովսեփյանը ներկայացրել է իրականացված բարեփոխումների փուլերը եւ արդյունքները: Արձանագրելով, որ վերջին բարեփոխման հիմքը դրվել է 2007 թվականին՝ «Դատախազութան մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ` ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ անցած երեք տարիների ընթացքոմ արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ եւ հույս հայտնել, որ փորձագետներն իրենց խորհրդատվությամբ կաջակցեն բարեփոխումներին:

Ինչպես հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հետազոտությունը փորձագետները կիրականացնեն երկու փուլով. Նախ՝ կուսումնասիրեն օրենսդրական դաշտը, ապա օրենսդրական նորմերի կիրառումն ու խնդիրները պրակտիկ աշխատանքում, որից հետո հանդես կգան իրականացված բարեփոխումների, արդեն իսկ մշակված օրինագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությամբ եւ կներկայացնեն առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության:

Դեսպան Ս.Կապինոսը արձանագրել է, որ այսպիսով կդրվի ԵԱՀԿ-ի եւ դատախազության միջեւ համագործակցության նոր հիմք՝ ի շահ արդարադատության իրականացման եւ իրավապահ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---