Լևոն Հովսեփյան. Շատ երկրների ղեկավարներ, հավանաբար, արդեն ծանոթ են Ալիևի մտավոր ունակություններին

Լևոն Հովսեփյան. Շատ երկրների ղեկավարներ, հավանաբար, արդեն ծանոթ են Ալիևի մտավոր ունակություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտքի փայլատակումները չպետք է զարմացնեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր փորձագետ Լևոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերված փաստաթղթերը, որտեղ Ադրբեջանի նախագահն իր կարծիքն է հայտնում ՌԴ, Իրանի ու Հայաստանի ղեկավարության մասին: Ըստ նրա, բազմաթիվ երկրների ղեկավարներ, հավանաբար, արդեն տեղյակ են Ալիևի մտավոր կարողություններին և այդ նամակների բովանդակությունը ոչ ոքի համար անակընկալ չէ: «Ալիևի արտահայտությունները նրա անհավասարակշիռ վարքագծի արդյունք են»,-ասել է նա՝ հավելելով, որ հավանաբար, այսուհետ բազմաթիվ երկրների ղեկավարներ կվերանայեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նախագահի հանդեպ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---