Կիրո Մանոյան. Չի բացառվում, որ Աստանայից հետո Բաքուն կրկին ռազմական արկածախնդրության կարող է դիմել

Կիրո Մանոյան. Չի բացառվում, որ Աստանայից հետո Բաքուն կրկին ռազմական արկածախնդրության կարող է դիմել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի չմտավ, սակայն առաջընթաց էլ այս հարցում չգրանցվեց: Մինսկի խմբի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը վատ փաստաթուղթ չէ հայկական կողմի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Աստանայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կակտիվացնի քարոզչության քաղաքականությունը: Նա չի բացառել նաև, որ Աստանայից հետո Բաքուն կրկին ռազմական արկածախնդրության կարող է դիմել:

«Աստանայի գագաթնաժողովից հետո միջնորդները առավել խիստ կվերաբերվեն նման գործողություններին: Սակայն, միևնույն ժամանակ հարկավոր է հասկանալ, որ համանախագահները չեն կարող ճնշում գործադրել միայն կողմերից մեկի վրա»,-ասել է Մանոյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---