Գագիկ Հարությունյան. Փաստաթղթերի գաղտնազերծումն արդեն ավանդույթ է դարձել ԱՄՆ-ում

Գագիկ Հարությունյան. Փաստաթղթերի գաղտնազերծումն արդեն ավանդույթ է դարձել ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - «Ես կտրականապես դեմ եմ այն կարծիքին, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումն ուղղված էր ԱՄՆ նախագահի վարչակազմի դեմ»,-ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման փաստաթղթեր են գաղտնազերծվում: «Դա արդեն ամերիկյան ավանդույթ է դարձել, նման բան նաև անցյալում է եղել»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, այդ կերպ ԱՄՆ նախագահը փորձում է հրաժարվել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ժառանգությունից: Հայ փորձագետը չի բացառել, որ կան հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են նման հարցերով:

WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերում պարունակվում են բավական վիրավորական արտահայտություններ համաշխարհային առաջնորդների հասցեին: Ինչպես նշվում է կայքում, ավելի քան 250 հազար ֆայլերի հավաքածուն գաղտնի փաստաթղթերի խոշորագույն հավաքածու է, որը երբևէ հասանելի է դարձել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---