Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ երկրների ՆԳՆ և ոստիկանության` թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ երկրների ՆԳՆ և ոստիկանության` թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների աշխատանքային հանդիպումը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Նա ներկայացրեց ՀՀ-ում թրաֆիքինգի ծագման նախապատմությունը` սկսած Խորհրդային Միության փլուզումից մինչև օրս:

Զեկույցում նշվեցին նաև այն երկրները, որտեղ առանձնապես շատ են արձանագրվել թրաֆիքինգի դեպքեր: Անդրադարձ եղավ նաև ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳ և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջև փոխգործակցությանը, ինչն առավել կբարձրացնի թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---