UNDP-ը հետագայում ևս կաջակցի «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացմանը

UNDP-ը հետագայում ևս կաջակցի «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացմանը

PanARMENIAN.Net - «Մենք ողջունում ենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացման հարցում»,- ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի երկօրյա աշխատաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ-ում UNDP-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Նա նշել է, որ UNDP-ը հետագայում ևս կաջակցի «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացմանը: Ըստ նրա, ծրագիրը երկու նպատակ ունի՝ զարգացնել առևտուրը Հարավային Կովկասի երկրների միջև և ապահովել ազգային սահմանների անվտանգությունը:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը հայտարարեց, որ «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագիրը կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը, կնպաստի պայքարին կազմակերպված հանցավորության և թրաֆիկինգի դեմ, ինչպես նաև կբարելավի սպասարկումը սահմաններում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---