Չնայած քաղաքապետի հրաժարականին, քաղաքապետարանն աշխատում է բնականոն ռիթմով

Չնայած քաղաքապետի հրաժարականին, քաղաքապետարանն աշխատում է բնականոն ռիթմով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Քննարկվեցին քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքային խնդիրներ: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրվեցին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող հանձնարարականներ:

Հանձնարարվեց բարեկարգման համաքաղաքային միջոցառումներն ավարտել մինչև դեկտեմբերի 20-ը, մեծ ուշադրություն դարձնել ձմռան նախապատրաստությանը, դրանք ավարտել երկօրյա ժամկետում։ Այս պահին վարչական շրջաններում մոտ 1000 տոննա աղ և 2000 տոննա ավազ կա պահեստավորված, հանձնարարվեց անհրաժեշտության դեպքում պաշարները համալրել. «Որպեսզի եթե ցանկացած պահի տեղումներ լինեն, պատրաստ լինենք և կարողանանք աշխատանքներն ապահովել»>,- նշեց Տարոն Մարգարյանը։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Ամանորին նախապատրաստվելու վերջին ժամկետ է սահմանված դեկտեմբերի 15-ը: Կրթության վարչության պետին հանձնարարական տրվեց հետևել, որպեսզի կրթական հաստատություններում դրամահավաք տեղի չունենա: «Դպրոցներն ու մանկապարտեզները խիստ հսկողության տակ պետք է լինեն, որպեսզի այս տոնական օրերին դրամահավաքներ չլինեն>>,- նշեց Երևանի քաղաքապետի ժամանակավորպաշտոնակատարը:

Աշխատակազմի քարտուղարին հանձնարարվեց հետևել քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանը. ,- ընդգծեց Տարոն Մարգարյանը:

Գագիկ Բեգլարյանի հրաժարանի պատճառ հանդիսացավ միջադեպը Բեգլարյանի ու Կանդայանի միջև, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ: Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին տեղեր են զբաղեցրել Հայաստանի նախագահի հարևանությամբ, որոնք ըստ արարողակարգի կարող են զբաղեցնել միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն դա առաջացրել է Բեգլարյանի տիկնոջ վրդովմունքը, որը բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Կանդայանի հետ: Հանդիպումը կայացել է, որից հետո Բեգլարյանը տարել է Կանդայանին իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատի տարածք և ծեծի ենթարկել նրան:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---