«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին Արցախի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձի կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին Արցախի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձի կապակցությամբ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Արցախի հայությանը` Անկախության հանրաքվեի 19-րդ եւ Սահմանադրության հանրաքվեի 4-րդ տարեդարձերի կապակցությամբ` հայտնելով իր զորակցությունն ու պատրաստակամությունը շարունակելու պայքարը մինչեւ համազգային նպատակների ամբողջական իրականացումը` ԼՂՀ պետականության օրինավոր ճանաչումից սկսյալ:

«Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է լինել առաջին երկիրը, որը կճանաչի Արցախը, եւ դա կլինի այն քայլը, որը լուրջ բեկում կմտցնի ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ: «Ցավոք, ներկայիս իշխանությունները` մերժելով Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները, շարունակում են վարել կրավորական եւ պարտվողական ուղեգիծ: Եվ, այդուհանդերձ, մենք լիահույս ենք, որ հեռու չէ այն օրը, երբ մեր մեջ ուժ կգտնենք միավորվելու ազգային նպատակների շուրջ եւ Հայաստանն ու Արցախը դուրս բերելու զարգացման լայն մայրուղի»,-ասվում է «Ժառանգության» ուղերձում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---