Ազգությամբ հայ և ՀՀ քաղաքացիներ Իրանում կործանված ինքնաթիռում չեն եղել

Ազգությամբ հայ և ՀՀ քաղաքացիներ Իրանում կործանված ինքնաթիռում չեն եղել

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ և ՀՀ քաղաքացիներ Իրանում կործանված ինքնաթիռում չեն եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Հունվարի 9-ին տեղի ժամանակով 19:45-ին (Երևանի ժամանակով 20:15) Իրանի հյուսիս-արևմուտքում կործանվել է ուղևորատար ինքնաթիռ, որն, ըստ իրանական ԶԼՄ-ների, պատկանում էր «Իրան էյր» ավիաընկերությանը և կատարում էր Թեհրան-Ուրմիա չվերթը: Անձնակազմը բարդ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից: Վայրէջքի համար երկրորդ շրջադարձի ժամանակ ինքնաթիռը վթարի է ենթարկվել:

Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, հղում անելով Իրանի տրանսպորտի նախարարության ճգնաժամային խմբի ղեկավար Ահմադ Մաջիդիին, զոհերի թիվը հասել է 77-ի, մոտ 26-ը վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնել է Մաջիդին, ինքնաթիռում եղել է 105 մարդ՝ 94 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: 26 վիրավորները տեղափոխվել են Ուրմիա քաղաքի հիվանդանոց:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցություն է հայտնել զոհվածների և տուժածների հարազատներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---