Արթուր Բաղդասարյանն ամփոփել է ԱԱԽ գործունեությունը 2010 թվականին12 հունվարի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ամփոփել է խորհրդի և նրա աշխատակազմի 2010 թվականի գործունեությունը: 2010 թվականին կայացել է Ազգային անվտանգության խորհրդի 6 նիստ, քննարկվել են երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովմանն առնչվող կենսական նշանակության հարցեր: Մասնավորապես`խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը», որը միտված է չեզոքացնելու Հայաստանի անվտանգությանն առնչվող հնարավոր բոլոր ռազմական սպառնալիքները, «Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը», ինչը հնարավորություն կտա որակական նոր մակարդակի բարձրացնել այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները, «Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը», ինչը ենթադրում է Հայաստանի սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում և մեր երկրի սեյսմիկ անվտանգության մակարդակի բարելավում, «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների համալիր ծրագիրը», որը միտված է ոստիկանության ծառայության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը: Խորհրդի նիստերում առանձնահատուկ ուշադրության է արժանացել մեր երկրում զորակոչի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հարցը, որը ներառված է ԱԱԽ գործունեության 2010 թվականի ծրագրում։ Որոշվել է հանրապետությունում ստեղծել քաղաքացիների հաշվառման և զորակոչիկների կցագրման միասնական համակարգ՝ ապահովելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և զինկոմիսարիատների միջև հնարավորինս համակարգված փոխգործակցությունը։ ԱԱԽ նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել նաև ՀՀ-ում մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը: Խորհրդի գործունեության առանձին ուղղությունների մշակման և իրականացման նպատակով 2008-2010 թթ. ստեղծվել են միջգերատեսչական 6 հանձնաժողովներ, որոնք նախագահում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |