ՀՅԴ-ն հանդես է գալիս Սփյուռքի մասնակցությամբ երկպալատանի խորհրդարանի օգտին

ՀՅԴ-ն հանդես է գալիս Սփյուռքի մասնակցությամբ երկպալատանի խորհրդարանի օգտին

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն հանդես է գալիս Սփյուռքի մասնակցությամբ երկպալատանի խորհրդարանի օգտին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագուն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, պետք է ստեղծվի այնպիսի ձևաչափ, որի օգնությամբ Սփյուռքը կկարողանա մասնակցել Հայաստանին վերաբերող և համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը: Ռուստամյանը հայտարարել է, որ այդ հարցի քննարկումները կարևոր են, սակայն պետք է խուսափել կենտրոնանալուց միայն մեկ տարբերակի վրա, որի մերժումը կհանգեցներ գաղափարի մերժման: «Գլխավորն այն, է որ այդ գաղափարը չհեղինակազրկվի»,-ընդգծել է նա: Նա հավելել է, որ նման փորձ կա այլ երկրներում, մասնավորապես Իտալիայում:

Ռուստամյանը հերքել է նաև այն կարծիքը, որ երկպալատանի խորհրդարանի ստեղծումը զիջում է իշխանությունների կողմից ՀՅԴ-ին՝ նշելով, որ հենց Դաշնակցությունն էր ժամանակի առաջ քաշել երկպալատանի խորհրդարանի գաղափարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---