Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգորի Կարասինը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը14 փետրվարի 2011 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ - պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Կարասինը Երևանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների ղեկավարների միջև ակտիվ և կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացման համար և քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |