Ռուսաստանի Պետդուման մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ

Ռուսաստանի Պետդուման մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Կարասինին ներկայացվեցին «Ժառանգություն» կուսակցության հիմնական ծրագրային դրույթները ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերում, ինչպես նաև` կուսակցության գործունեությունը խորհրդարանում և դրանից դուրս: Հանդիպման մասնակիցները քննարկեցին և տեսակետներ հայտնեցին երկու երկրների համագործակցության ու հետաքրքրությունների դաշտում գտնվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների ու հարցերի վերաբերյալ:

Գրիգորի Կարասինն իր խոսքում նշեց ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը ինչպես ռազմավարական, այնպես էլ այլ ոլորտներին վերաբերող արդիական խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---