Գագիկ Հարությունյան. Ղարաբաղում պատերազմի վտանգն այնքան մոտ չէ, որքան անցյալ տարի

Գագիկ Հարությունյան. Ղարաբաղում պատերազմի վտանգն այնքան մոտ չէ, որքան անցյալ տարի

PanARMENIAN.Net - «Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգն անցյալ տարվա համեմատ նվազել է»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով` դրան նպաստել են Հայաստանի դիվանագիտական ջանքերը, մասնավորապես 2010 թվականի ռուս-հայկական համաձայնագրերը և Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի իշխանությունների դրսևորած քաղաքական կամքը:

Ընդ որում, Հարությունյանը նկատել է նաև, որ ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե արդյոք պատերազմ կլինի: Նա նշել է, որ որոշ շրջաններում կողմերի դիրքերը միմյանցից 30 մետր հեռավորության վրա են գտնվում, և այժմ հակամարտող կողմերի միջև «խրամատային պատերազմ» է ընթանում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---