Հայաստանն ու Վրաստանը նշում են առևտրա-տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը

Հայաստանն ու Վրաստանը նշում են առևտրա-տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 16-ին հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ: Նախագահը կարևորել է ցանկացած մակարդակով երկկողմ հանդիպումները, նշելով, որ դրանք լավ հնարավորություններ են ստեղծում հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առևտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռևս բավարար համարել չի կարելի, ուստի անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այս ուղղությամբ ջանքերը:

Սերժ Սարգսյանն ու Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին խոսել են նաև մշակույթի, կրթության և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին: «Մենք պետք է զարգացնենք մեր մշակութային հարաբերությունները: Այդ ոլորտում մենք մեր գործունեությունը վերջին շրջանում որոշակիորեն ակտիվացրել ենք: Կարծում եմ, որ հրաշալի գաղափար էր դպրոցական օլիմպիադա անցկացնելը: Այն, ինչ ասաց Միխայիլ Սահակաշվիլին` վրացական համալսարաններում հայ ուսանողների կրթության համար դրամաշնորհներ հատկացնելու հետ կապված, շատ կարևոր է: Մենք ևս նույնն ենք անելու: Պետք է օգտագործենք ցանկացած առիթ, որպեսզի երիտասարդ սերունդը շփվի: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր ժողովուրդները հազարամյակներ շարունակ բարեկամություն են արել, և մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այդ ավանդույթները մի փոքր էլ ընդլայնենք ու փոխանցենք գալիք սերունդներին»,- ասել է Սերժ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ Նիկոլոզ Գիլաուրին Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ամբողջ շրջանակը:

Վրաստանի վարչապետը ՀՀ Նախագահին ներկայացրել է այդ հանդիպման արդյունքները: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու վերահաստատել Վրաստան այցելելու Միխեիլ Սաակաշվիլիի հրավերը, հաղորդում է նախագահի մամլո-ծառայությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---