Արամ Մանուկյան. Մեր նպատակն է հրապարակ հանել «խոհանոցային ընդդիմությանը»

Արամ Մանուկյան. Մեր նպատակն է հրապարակ հանել «խոհանոցային ընդդիմությանը»

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը մտադիր է ակտիվացնել պայքարը իշխանափոխության համար և դաշինքի գլխավոր նպատակն է դուրս բերել հրապարակ «խոհանոցային ընդդիմությանը»: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀՇ-ի վարչության ղեկավար Արամ Մանուկյանը: Ըստ նրա, դրանք այն մարդիկ են, որոնք դեմ են իշխանությանը, սակայն, կարծում են, որ հաղթանակը ձեռք է բերվելու առանց իրենց մասնակցության կամ դեռ չեն տեսնում իրենց իշխանափոխության գործընթացում:

Արամ Մանուկյանը կոչ արեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին, քանի որ մարդկանց քանակից են կախված լինելու ՀԱԿ-ի հետագա ծրագրերը: Ըստ նրա, ՀՀ-ում իշխանափոխության ու ժողովրդավարության զարգացման շնորհիվ հնարավոր կլինի լուծել բոլոր խնդիրները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Ժողովրդավարությունը կփրկի Ղարաբաղը, ժողովրդավարությունը կփրկի Հայաստանը»,-ասել է նա:

Արամ Մանուկյանն ասել է նաև, որ ՀԱԿ-ը հեղափոխություն չի ուզում, այլ ձգտում է իշխանափոխության:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---