ՀՀ ԱԳ նախարարը ավստրիական Der Standard-ին. Երևանն առայժմ չի կողմնորոշվել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում 1 մարտի 2011 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Ժամանակն է, որպեսզի Ավստրիան իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացի Երևանում: Այդ մասին ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք շատ տարիներ առաջ ենք բացել մեր դեսպանատունը Վիեննայում: Մեր նպատակն է հայ-ավստրիական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանը կսատարի Ավստրիայի նախկին ԱԳ նախարար Ուրսուլա Պլասսնիկի թեկնածությունը որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, նախարարը հայտնել է, որ պաշտոնական Երևանն առայժմ չի կողմնորոշվել այդ պաշտոնի թեկնածության հարցում: «Սակայն թուրք թեկնածուի դեպքում մենք հայտարարեցինք, որ չենք կարող սատարել նրա թեկնածությունը, քանի որ միջազգային կազմակերպություններում Թուրքիայի ներկայացուցիչներն աչքի են ընկնում կողմնապահ դիրքորոշմամբ և Հայաստանի դիրքորոշման դեմ հանդես գալու առիթը բաց չեն թողնում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |