ՀԺԱՄ. Ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարումը հակասում է ՀՀ օրենքներին 5 մարտի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - «Մենք խստորեն դատապարտում ենք 2011թ. մարտի 3-ին ոստիկանության ուժերի կողմից «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև մյուս խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված հակաօրինական գործողությունները»,- ասվում է Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության հայտարարության մեջ: Կուսակցությունը ժողովրդավարության կարևորագույն հիմքերից մեկը քաղաքացիների խոսքի ազատությունն է համարում, «որը կարող է դրսևորվել նաև խաղաղ ցույցերի և հանրահավաքների միջոցով»: «Ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարումը ոչ միայն հակասում է ՀՀ օրենքներին, այլև խոչընդոտում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ժողովրդավարության կայացմանը: ՀԺԱՄ կուսակցությունը սթափության կոչ է անում բոլոր պատկան մարմիններին և հույս հայտնում, որ միջադեպը կդառնա նրանց քննության առարկա, իսկ բոլոր մեղավորները կարժանանան խստագույն պատիժների»,- ՀԺԱՄ ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությանը Կաթողիկոսները որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են |