Հայաստանի պետգերատեսչությունների` Ճապոնիայում գտնվող աշխատակիցները սպասում են թռիչքին Երևան15 մարտի 2011 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունների` Ճապոնիայում գտնվող աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, Հայաստան կվերադառնան մարտի 16-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, այդ գերատեսչությունների աշխատակիցների գործուղման ժամկետն արդեն սպառվել է: Ներկայումս նրանք գտնվում են Օսակիում, որտեղ սպասում են թռիչքին Երևան: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, երկրաշարժի ու ցունամիի արդյունքում Ճապոնիայում զոհվածների ու անհայտ կորածների թիվն անցնում է 10 հազարից: Ոստիկանությունը զգուշացնում է, որ խոսքը գնում է նախնական տվյալների մասին, և զոհերի թիվը կարող է աճել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |