Ընդդիմությանը հերթական անգամ մերժել են Ազատության հրապարակում ապրիլին հանրահավաք անցկացնելու հարցում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմությանն ապրիլին հանրահավաք անցկացնելու խնդրանքը Ազատության հրապարակում: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը Երևանի քաղաքապետարան ծանուցում է ներկայացրել ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին ժամը 16:00-23:00 Ազատության հրապարակում ընդդիմության ցույց անցկացնելու մասին:

Մերժումը հիմնավորվել է հրապարակում տեղի ունեցող միջոցառումներով, որոնք սկսվել են մարտի 15-ին: Երևանի քաղաքապետի լիազոր ներակայացուցչի նույն որոշմամբ առաջարկվում է հանրահավաք անցկացնել նշված օրերին և ժամերին Մատենադարանի մոտ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---