Չնայած քաղաքապետարանի արգելքին, ընդդիմությունն այնուամենայնիվ մտադիր է շարունակել հանրահավաքը Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Ըստ ընդդիմության կողմնակիցների շրջանում տարածված լուրերի, Հայ ազգային կոնգրեսն այնուամենայնիվ մտադիր է շարունակել հանրահավաքը Ազատության հրապարակում:

Ինչպես հայտնում է PanARMENIAN. Net-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, դեպի Մատենադարան տանող բոլոր ճանապարհներին հերթապահում են ոստիկանության ուժեղացված պարեկախմբերը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Ոստիկանությունն արդեն փակել է դեպի Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը, որտեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անցկացնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---