Հայաստանի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է, ընդդիմության ցույցի ժամանակ հայտարարել է դերասան Երվանդ Մանարյանը

PanARMENIAN.Net - Հայաստանում խնդիրները լուծելու միակ միջոցը փողոց դուրս գալն է: Այդ մասին, ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ճանաչված դերասան Երվանդ Մանարյանը: Նրա խոսքով, իշխանությունները «սեփական անգրագիտության» պատճառով Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տասնհինգ պահանջներն վերջնագիր են անվանել:

«Ես երբեք անտարբեր քաղաքացի չեմ եղել: Մեզ համար միջոցները հավասար և ընդունելի են, եթե դրանք ուղղված են իրադրության փոփոխությանը»,- ասել է նա: Ընդ որում, դերասանը նկատել է, որ երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է: Իր խոսքը նա ավարտել է «Պայքա'ր, պայքա'ր, պայքա'ր» կարգախոսով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---