«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ամբողջ աշխատակազմն իր զորակցությունն է հայտնում Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Մենք ողջունում ենք քաղաքական գործչի`ՀՀ- ում իրական ժողովրդավարության հաստատման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղղությամբ գործադրած ջանքերը: Միեւնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ ենք անում հրաժարվել հացադուլից, քանի որ պայքարի ծայրահեղ այդ միջոցը կարող է վնաս հասցնել նրա առողջությանը»,-ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ:

«Խնդրում ենք հարցին մոտենալ այն տրամաբանությամբ, որ նման քաղաքական գործչի առողջական վիճակն ու կենսունակությունը ոչ միայն անձնական, այլ նաեւ ՀՀ յուրաքանչյուր ազնիվ եւ առաջադեմ քաղաքացու խնդիրն է», ասվում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---