Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին21 մարտի 2011 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Հանրապետության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը զարգացող երկրների տնտեսություններին, ինչպես նաև այդ տնտեսություններն առավել մրցունակ ու կայուն դարձնելու ուղղությամբ Կազմակերպության կողմից գործադրվող ջանքերը: Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ու նաև պարոն Սուպաչայ Պանիտչպակդիի անձնական ներդրումը: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարը նշել է, որ իր այցը Երևան հաճելի է, հատկապես, երկու պատճառով. առաջին` Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցել է, երբ կազմակերպությունն ինքն էր գլխավորում, և այդ օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ մեր երկիրը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրորդ կարևոր պատճառը, ըստ Սուպաչայ Պանիտչպակդիի, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստեղծման 10-րդ տարեդարձի տոնակատարությանն ու Երևանում միջազգային համաժողովին մասնակցելն է, որն ուղղված է Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի արդյունքների ներկայացմանը: Հանդիպման ժամանակ զրուցակիցներն ընդգծել են, որ զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ստեղծում է ամուր հիմք տնտեսության զարգացման համար` թույլ տալով արդյունավետորեն բաշխել ռեսուրսները և օգտվել նորարարություններից ու լավագույն փորձից, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |