Հայաստանի խորհրդարանում ԵԱՀԿ ԽՎ նախագահի Ղարաբաղ այցելելու մտադրությունը զարմանք է առաջացրել29 մարտի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն կայցելի Լեռնային Ղարաբաղ: «Մեզ այդ մասին ոչ մի բան հայտնի չէ»,-ասել են մամլո ծառայությունում: Իր հերթին ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Պետրոս Էֆտիմիուն Երևան է ժամանելու մայիսի 10-ին՝ մեկ օրով: «Ոչ մի տեղեկություն չկա, թե նա մտադիր է այցելել նաև ԼՂՀ և, երկրորդը, մեկ օրում ամեն ինչ հասցնելն անհնար է»,-ասել է Սաֆարյանը: Էֆտիմիուն մայիսի 10-ին կլինի Հայաստանում, մայիսի 12-13-ին՝ Ադրբեջանում, մայիսի 14-ին՝ Վրաստանում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |