«Ժառանգության» վարչության քարտուղարը չի բացառում ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ միանալու հնարավորությունը31 մարտի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը չի բացառել «Ժառանգության» և ՀԱԿ-ի դաշինքի հնարավորությունն այն դեպքում, եթե ՀԱԿ-ը վերանայի իր ռազմավարությունը: Նրա խոսքերով, այդ միավորումը բխում է ոչ թե «Ժառանգության» շահերից, այլ Հայաստանի և հայ հասարակության շահերից: Նա նաև հավելել է, որ հիմա «Ժառանգության» առջև ծառացած է ոչ թե երկրորդ ընդդիմադիր ճակատը ստեղծելու, այլ միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու հարցը, որի մեջ կարող է մտնել նաև ՀԱԿ-ը: Հակոբյանը նշել է, որ նոր կառույցն ի տարբերություն ՀԱԿ-ի բաց է լինելու և ունենալու է «կլոր սեղանի» ձևաչափ: Կարինե Հակոբյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է փոխել ցույցերի ռազմավարությունը` խորհուրդ տալով ՀԱԿ-ին ցույցեր անցկացնել կոնկրետ հարցերի շուրջ, օրինակ, ուրանի հանքավայրերի, այլ ոչ թե մշտապես և ապարդյուն պահանջել իշխանությունների հրաժարականը: «Ցույցի պոտենցիալն իզուր կորչում է»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչու «Ժառանգությունն» ինքը չի կազմակերպում նման ցույցեր, Հակոբյանը պատասխանել է, որ կուսակցությունն այլ ռազմավարություն ունի, իսկ ՀԱԿ-ը ցույցեր անցկացնելու մեծ փորձ ունի: Միաժամանակ, նա հավելել է, որ նրա անձնական կարծիքով «Ժառանգությունը» պետք է հանրահավաքներ կազմակերպի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |