Ազատության հրապարակում շարունակվում է մտավորականների նստացույցը

Ազատության հրապարակում շարունակվում է մտավորականների նստացույցը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է մտավորականների նստացույցով ամեն օր ժամը 17-21-ին: Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ-նստացույցը բողոքի ակցիա էր ոչ միայն Հայաստանի իշխանությունների դեմ, այլև Հայաստանի հասարակության պասիվ համակերպվողականության դեմ: Այն պահանջ կամ առաջարկ էր երկրում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյական ճգնաժամին արձագանքելու: Այս մասին ասվում է Հրանուշ Խառատյանի հայտարարության մեջ:

«Մի խումբ մտավորականներ միացան այդ պահանջին և իրենց միացումը վավերացրին նույն վայրում նստացույցով: Ապրիլի 2-ին այն սկսեցին Հրանուշ Խառատյանը, Անահիտ Տոնոյանը և Լարիսա Ալավերդյանը: Այսօր այն շարունակում են քաղաքագետ Նիկիտա Զարուբյանը, «Խաչակիր» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարուխանյանը և արվեստաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Հայաստանի հասարակության համակարգային ճգնաժամի շուրջ տագնապ կամ բողոք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են միանալ ակցիային»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---