Ռուբեն Հակոբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից11 ապրիլի 2011 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ այժմ Լևոն Տեր-Պետրոսյանը միջնորդավորված է համագործակցում իշխանությունների հետ և գաղտնի գործարք է կնքել նրանց հետ, այն դեպքում, երբ Արթուր Բաղդասարյանը, ոչինչ չթաքցնելով, բացահայտ համաձայնության գնաց իշխանությունների հետ, որի համար խիստ քննադատության ենթարկվեց ՀԱԿ-ի կողմից, որը նրան դավաճան անվանեց: Հակոբյանը հավելել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այժմ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման առումով, ամենևին չէր մտածում այդ մասին 2008-ի փետրվարին, թեև որպես փարձառու քաղաքական գործիչ լավ էր պատկերացնում, որ ժողովրդի շրջանում կուտակվող ագրեսիան անպայման բախման կհանգեցնի: Այդ առնչությամբ նա նշել է, որ Արթուր Բաղդասարյանն, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, պատասխանատվություն չի կրում 2008թ. մարտի 1-ի զոհերի համար: Ըստ Ռուբեն Հախվերդյանի, ՀԱԿ-ն այժմ ոչ թե կուսակցությունների մի համախումբ է, այլ «եսակենտրոն մի կառույց, որը ղեկավարվում է տոտալիտար սկզբունքներով»: Նա նշել է, որ ՀԱԿ-ը քաղաքական ահաբեկչության էր ենթարկում բոլոր քաղաքական ուժերին, որոնք հանդես էին գալիս իշխանությունների հետ երկխոսության օգտին, իսկ այժմ նույն կերպ ահաբեկում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են ՀԱԿ-ի երկխոսությանն իշխանությունների հետ: Հակոբյանը հավելել է, որ ՀԱԿ-ը, ելույթ ունենալով համագործակցության կամուրջները չայրելու երեսպաշտական կոչերով, ինքն է այրում այդ կամուրջներն իր գործողություններով: Նա հայտարարել է նաև, որ այժմ անհրաժեշտ է ստեղծել հավասարակշռող ընդդիմադիր ուժ և «Ժառանգությունն» այժմ բանակցում է մի շարք քաղաքական կուսակցությունների հետ նման ուժ ստեղծելու մասին: Հակոբյանը չի ճշտել, թե հատկապես որ ուժերը կարող են դաշինք կազմել, հույս հայտնելով, որ բանակցություններն արդյունավետ կլինեն: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները |