Ռուբեն Հախվերդյան. Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ցուցումների են սպասում Ռուսաստանից11 ապրիլի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները ցուցումների են սպասում Ռուսաստանից երկրի ճակատագիրը լուծելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հայտնի երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: «Տպավորություն է ստեծվում , որ Հայաստանի նախորդ և ներկա իշխանությունները մեկ նպատակ էին հետապնդում՝ քանդել երկիրը, սակայն, քանդելով, ոչինչ չկառուցեցին,-ասել է նա:-Քանի դեռ երկրի ղեկավարությունը խորհրդային մտածելակերպ ունի, ոչինչ չի փոխվի»: Նա նշել է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասելով, որ ամեն ինչ հարկավոր է նոր էջից սկսել, առաջին հերթին պետք է ինքն իրենից սկսի, քանի որ, ըստ Հախվերդյանի, «Սարգսյանը ևս այդ կոռումպացված աշխարհի մասն է հանդիսանում»: Հախվերդյանը հավելել է նաև, որ չի մասնակցելու առաջիկա 2012-13թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, քանի որ վստահ է, որ դրանք կեղծվելու են: Նա ընդգծել է, որ մտավորականության ճշմարիտ ներկայացուցիչ է համարում միայն «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Իր հերթին երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն, անդրադառնալով Հայաստանի էստրադային կյանքին, ասել է, որ ժողովուրդը հիշեց հայ էստրադային երգիչների ցածր որակի մասին միայն այն ժամանակ, երբ նրանց բնակարաններ նվիրեցին «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ: «Սակայն, հավանաբար, մարդիկ մինչ այդ չէին նկատել երաժշտության կամ երգերի տեքստերի ցածր որակը, որոնք հեռարձակվում են հայկական հեռուստաալիքներով»,-նշել է Ամալյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները |