Մարաղայի ողբերգությունն ապացուցեց, որ հայերն ու ադրբեջանցիները միասին ապրել չեն կարող11 ապրիլի 2011 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայ և ադրբեջանցի ժողովրդների համատեղ բնակությունն անհնար է: Հենց այդ դասը պետք է քաղի հայ ժողովուրդը Մարաղայի հայերի ջարդերից: Այդ մասին Երևանում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Պատերազմի պայմաններում ադրբեջանական բանակը փորձել է ոչնչացնել այն ամենն, ինչ հանդիպում էր նրա ճանապարհին, փորձում էր ամբողջությամբ ոչնչացնել հայկական ներկայության հետքերը: Հենց դա տեղի ունեցավ Մարաղա գյուղում 1992թ. ապրիլի 10-ին: Հարձակվելով գյուղի վրա՝ ադրբեջանական բանակաը դաժան սպանություններ կատարեց հայ բնակչության շրջանում, փորձելով ահաբեկել հայերին, որպեսզի նրանք չդիմադրեն»,-ասել է քաղաքագետը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է նույն ահաբեկչական քաղաքականությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ: 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը: Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը` գերի վերցվել: Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար: Տվյալները հաստատվել են Helsinki Watch միջազգային իրավապահ կազմակերպության կողմից: Մարաղայի ողբերգությունը ղարաբաղյան կողմից գնահատվում է որպես ցեղասպանության ամենասարսափելի օրինակներից մեկը: Իր դաժանությամբ և բարբարոսությամբ այդ ողբերգությունը չի զիջում ոչ Սումգայիթին, ոչ Հատինին, ոչ 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ցավոք սրտի, Մարաղայի ողբերգական դեպքերը չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում և մինչ օրս համաշխարհային հանրության կողմից արժանի գնահատականի չեն արժանացել: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |