Ստեփան Սաֆարյան. Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը գնում են Արևմուտքի հետ առճակատման12 ապրիլի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները և ՀԱԿ-ը գնում են Արևմուտքի հետ առճակատման, մասնավորապես` ԱՄՆ-ի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, այդ մասին է վկայում ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատությունը Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վերջին ցույցերի ժամանակ: Սաֆարյանը նշել է, որ հայկական իշխանություններն իրենց վերարտադրման երաշխավոր են տեսնում Ռուսաստանին, որին փորձում է «սիրաշահել» նաև ՀԱԿ-ը: Սաֆարյանը մասնավորապես մեկնաբանել է մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեւկույցը, որը շատ կոշտ և լուրջ ձևակերպումներ է պարունակում Հայաստանի վերաբերյալ: Սաֆարյանը նշել է, որ զեկույցում նշված է, որ նկատվել են լուրջ խախտումներ 2008-ի ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ինչը, նրա կարծիքով, կասկածի տակ է դնում նրա օրինականությունը, ինչպես նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը: Նրա խոսքերով, միջազգային հանրությունն ահազանգում է, որ 2012-ի և 2013-ի ընտրությունները չպետք է նախկին սցենարներով ընթանան: Ինչ վերաբերվում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա նա, Սաֆարյանի խոսքերով, դժգոհ է հայկական իշխանություններից, բայց շարունակում է աշխատել նրանց հետ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |