«Բարգավաճ Հայաստան». Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կնպաստի Ղարաբաղի տնտեսական զարգացմանը15 ապրիլի 2011 - 14:19 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանը» սատարում է Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը Ստեփանակերտի օդանավակայանի հարցում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Ըստ նրա, Ստեփանակերտի օդանավակայանի բացումն ու շահագործումը ամենևին էլ սադրանք չէ Հայաստանի կողմից: «Օդանավակայանի շահագործումը կնպաստի Ղարաբաղի տնտեսական զարգացմանը և ես կոչ եմ անում բոլորին այդ հարցը դիտարկել հենց այդ համատեքստում»,-հայտարարել է Սաֆարյանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլի 14-ի իրեցն հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Ստեփանակերտում ծրագրվող օդանավակայանի բացումը կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել: Նրանք նախազգուշացրել են, որ այդ օդանավակայանից թռիչքները ոչ մի կերպ չեն ազդի և չեն կարող օգտագործվել միջազգային օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը փոփոխելու համար: Համանախագահները կողմերին կոչ են արել ըմբռնման հասնել միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համապատասխան, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի թռիչքների ընթացիկ պրակտիկայում սեփական օդային տարածքներում: Համանախագահները ողջունել են վստահեցումները նրանում, որ կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած սպառնալիքներից կամ քաղաքացիական օդանավերի վրա հարձակումներից: Կողմերը համանախագահներին վստահեցրել են նաև նրանում, որ այդ հարցով կզբաղվեն դիվանագիտական ճանապարհով և ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |