Թուրքագետ. Օբամայի կողմից ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն ասելու շանսերը հավասար են զրոյի

Թուրքագետ. Օբամայի կողմից ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն ասելու շանսերը հավասար են զրոյի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն ասելու շանսերը հավասար են զրոյի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Անձամբ ինձ համար նշանակություն չունի, թե կասի արդյոք «ցեղասպանություն» բառը: Եթե նա ասի «ցեղասպանություն» և նրա հայտարարությունն ունենա միայն բարոյական նշանակություն և դրան չհետևեն իրավական գործընթացներ, ապա դա ոչ մի արժեք չունի ինձ համար»,- ասել է Մելքոնյանը: Ինչպես հայտարարել է թուրքագետը, ամերիկյան վարչակազմը և նախագահ Օբաման պետք է շահագրգռված լինեն նրանում, որպեսզի ԱՄՆ-ն, որն իրեն հռչակել է աշխարհում ժողովրդավարական արժեքներն առաջ մղող երկիր, ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---