Ինչո՞ւ է ամերիկյան լրագրողը փորձում կռիվ գցել PanARMENIAN.Net-ի և ՀԱԿ-ի միջև

Ինչո՞ւ է ամերիկյան լրագրողը փորձում կռիվ գցել PanARMENIAN.Net-ի և ՀԱԿ-ի միջև

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ի համարում «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը մի ամբողջ էջ տրամադրել է Միջազգային հարաբերությունների անվտանգության ցանցի (ISN) Հարավ-Կովկասյան կառույցի ավագ թղթակից Կառլ Ռադերի ` Հայ Ազգային Կոնգրեսին հասցեգրած նամակին: Նամակում Ռադերը անդրադարձել է PanARMENIAN.Net -ում այս տարվա փետրվարին հրապարակված մի նյութի, որտեղ մեր գործակալությունը (մեջբերում ենք հոդվածում տեղ գտած նամակից) «իբրև հղում կատարելով WikiLeaks-ի կողմից հրապարկված փասթաթղթերից մեկին նշում էր, թե փասթաթղթում գրված է, որ Հայաստանը ևս տարանցիկ երկիր է եղել թմրանյութերի համար և թե իբր այդ գործում խառնված է եղել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը» (մեջբերման ավարտ):

Հոդվածի հեղինակը նշում է, որ Ռադերը «գնալով նյութի հետքերով ըստ էության սուտ է հանում հայկական կայքին»: Ռադերը քննադատել է PanARMENIAN.Net -ին, գրելով, որ գործակալության լրագրողները ջանք չեն գործադրել ստուգելու տեղեկատվությունը և տպագրել են ակնհայտ սուտ: «Ձեր հայեցողությանն եմ թողնում որոշել, արդյոք PanARMENIAN.Net -ը ա. ծուլություն է դրսևորել, թե բ. Տեր-Պետրոսյանին պախարակելու նպատակով դիտավորյալ խեղաթյուրել WikiLeaks-ի հեռագրում ասվածը»,- նշում է Ռադերը նամակում:

PanARMENIAN.Net փետրվարի 1-ին տպագրել էր այդ հրապարակումը` հղում անելով նորվեգական Aftenposten պարբերականի կողմից հրապարկված WikiLeaks-դիվանագիտական նամակների վրա: Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը նամակագրության մեջ ներկայացնում է Իրանից դեպի Սև ծով թմրանյութերի ապօրինի տեղափոխումն իրականացվում է հայտնի տարանցիկ ճանապարհների մասին: Գալով Հայաստանի մասին թեմային, նամակում նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը գտնում է, որ «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շահույթ է ստացել Իրանից թմրանյութերի ապօրինի տարանցումից» ([TEXT REMOVED BY AFTENPOSTEN ] observed that Armenia is «starved for hard currency,» and alleged that UNODC as well as Azerbaijani officials believe that senior Armenian political and government officials, including former President Tar-Petrossian, are personally profiting from this trade).

Նշենք, որ նույն փետրվարի 1-ին այս տեղեկատվությունը հրապարակելուց անմիջապես հետո PanARMENIAN.Net -ը կապվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ` խնդրելով նրան մեկնաբանել WikiLeaksi-ի նյութում տեղ գտած տվյալները: Զուրաբյանը նշել էր, որ դա անհեթեթություն է:

Ելնելով վերը ասվածից` բոլորովին անհասկանալի է, թե ինչու է Կառլ Ռադերը որոշ ժամանակ անց այդպես հետաքրքրվել այդ թեմայով, ինչպիսի նպատակներ է հետապնդում` այդպես նպատակաուղղված կերպով փորձելով իր հրապարակմամբ սխալ հանել PanARMENIAN.Net -ին, ընդ որում` մի հրապարկմամբ, որը բառացիորեն «կառչում է փրփուրներից», քանի որ այդ ոչ փոքր տեքստում խմորվում է միայն մեկ, այն էլ ոչ այնքան պարզ գաղափար: PanARMENIAN.Net -ը որոշեց կրկին դիմել Լևոն Զուրաբյանին, որպեսզի գոնե ինչ-որ կերպ պարզի իրավիճակը, սակայն Զուրաբյանը հայտնեց, որ ՀԱԿ-ը Ռադերի նամակի և ստեղծված իրադրության առնչությամբ ոչ մի պաշտոնական մեկնաբանություններ չի տալու:

Իսկ պարոն Ռադերին կարելի է միայն հիշեցնել, որ միջազգային մասշտաբով այնպիսի խոշոր թերթեր, ինչպիսիք են Guardian, Washington Post, New York Times, հրապարակում են WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերը: Իսկ PanARMENIAN.Net -ը, հետևելով լրագրության բոլոր կանոններին, հրապարակումից անմիջապես հետո մեկբանություն ստանալու նպատակով դիմել է համապատասխան կազմակերպություն, տվյալ դեպքում` ՀԱԿ, և անհապաղ հրապարակել հերքումը` ապահովելով խնդրի շուրջ երկու կողմերի գնատականները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---