Քաղաքպետարանը վերջապես թույլ տվեց ընդդիմությանը մտնել Ազատության հրապարակ

Քաղաքպետարանը վերջապես թույլ տվեց ընդդիմությանը մտնել Ազատության հրապարակ

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ի որոշումը ճանաչվել է ուժը կորցրած, իսկ հանրահավաքի և երթի իրազեկումն ընդունվել է ի գիտություն

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը 26.04.2011թ. Երևանի քաղաքապետարան է ներկայացրել գրություն ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի ս/թ. ապրիլի 13-ի որոշումը վերանայելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից ս/թ. ապրիլի 28-ին նախատեսված միջոցառումը չի կայանալու` Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ուժը կորցրած է ճանաչել այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումն արգելող 13.04.2011թ. որոշումը և ի գիտություն է ընդունել նույն օրը` ս/թ. ապրիլի 28-ին ժ.16.00-23.00 /մոտավոր/ Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում /հանրահավաք/ և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը:

17  Ընդդիմության բողոքի ցույցերը Երևանում
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---