Շտեֆան Ֆյուլեն մտահոգություն է հայտնել հայ զինվորի սպանության առնչությամբ

Շտեֆան Ֆյուլեն մտահոգություն է հայտնել հայ զինվորի սպանության առնչությամբ

PanARMENIAN.Net - Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որն այցով գտնվում է Երևանում, մտահոգություն է հայտնել երեկ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի արդյունքում հայ զինվոր է զոհվել:

Ինչպես Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել Ֆյուլեն, եվրոպական հարևանությունը տարածաշրջանի երկրների հետ չի կարող կայուն ու անվտանգ լինել, եթե Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում չկարգավորվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների նորմերի հիման վրա: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու հակամարտության հանգուցալուծմանը 3 հիմնական սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդների ինքնորոշման իրավունք»,-ասել է եվրահանձնակատարը:

Ապրիլի 28-ին` ժամը 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը:

7  29.04.11 - Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ՀՀ ԱԳՆ-ում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---