ԱԺ-ում կքննարկվի Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին պայմանագիրը

ԱԺ-ում կքննարկվի Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մոտ օրերս կքննարկի Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին պայմանագիրը: Այդ մասին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան-Շմիդտի հետ ՀՀ խորհրդարանում կայացած հանդիպմանը հայտնել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Դեսպանն այցելել է խորհրդարան, որպեսզի հաղորդի, որ հաջորդ շաբաթ հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններ կկայանան:

Հանս Յոհան-Շմիդտը գերմանական կողմի անունից ողջունել է Աֆղանստանում խաղաղապահական հավաքակազմի թիվն ավելացնելու` Հայաստանի պատրաստակամությունը:

Արմեն Ռուստամյանն իր հերթին կարևորել է Հայաստանի մասնակցությունը անվտանգության հաստատմանն ուղղված տարածաշրջանային և միջազգային իրադարձություններին` ավելացնելով, որ դա երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում թե' հանձնաժողովը, թե' խորհրդարանն առանց որևէ արգելքների դրական եզրակացություն կտան պայմանագրին: Ռուստամյանը հայտնել է, որ այս կապակցությամբ Հայաստանում քաղաքական որոշումն արդեն ընդունված է, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---