Հայաստանի հունական համայնքը չի մոռանում Պոնտոսի Հույների ցեղասպանության մասին 19 մայիսի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունական համայնքը չի մոռանում Պոնտոսի Հույների ցեղասպանության մասին, որն իրականացվել է թուրք ազգայնականների կողմից Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը, չնայած նրան, որ աշխարհում ուշ են խոսել այդ հանցագործության մասին, Պոնտոսի hույների ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հարցը շարունակում է թափ հավաքել հատկապես ԱՄՆ-ում և Ավստրալիայում: «Ցավոք սրտի, այսօր հունական պետությունը չի դնում Պոնտոսի hույների ցեղասպանության հարցը որպես նախապայման Թուրքիայի հետ հարաբերություններում»,- հայտարարել է հունական համայնքի ղեկավարը և հավելել, որ հայ ժողովրդի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում օրինակ է ծառայում հույների համար: Խոսելով այն մասին, թե որքանով է ժամանակակից Թուրքիան պատրաստ խոսել այդ իրադարձությունների մասին, Արկադի Խիտարովն ասել է, որ Թուրքիայում ստեղծել են սեփական պատմությունը և սերունդ են դաստիարակում հորինված պատմության հիման վրա: Պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին, թե կարող է քրիստոնեական ժողովուրդների ցեղասպանություններ իրականացրած Թուրքիան, որը մինչև հիմա հերքում է այդ փաստը, մտնել ԵՄ, Խիտարովը հույս է հայտնել, որ եվրոպացիները թույլ չեն տա դա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |