Էդուարդ Անտինյան. ՀԱԿ-ը հեղափոխություն և իշխանափոխություն խոստացավ ու չիրագործեց

Էդուարդ Անտինյան. ՀԱԿ-ը հեղափոխություն և իշխանափոխություն խոստացավ ու չիրագործեց

PanARMENIAN.Net - Հայաստանում երրորդ քաղաքական ուժի ձևավորման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ կկայանա իշխանությունների համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Էդուարդ Անտինյանը «Ժառանգության» կազմակերպած «Քաղաքացիական ժողովի» շրջանակներում: «Երրորդ քաղաքական ուժի օրն այսօր չէ, այլ վաղը, երբ այդ համագործակցությունը կկայանա կամ կտապալվի, երբ այդ համագործակցության արդյունքում հանրության ոչ մի խնդիր լուծում չի ստանա, կլուծվի միայն իշխանությունը պահելու հարցը»,-ասել է նա: Նա նշել է, որ ՀԱԿ-ը հեղափոխություն և իշխանափոխություն խոստացավ ու չիրագործեց և եթե տեղի չունենան արտահերթ ընտրություններ, ապա հերթական ընտրությունների կողմնակիցները կվերախմբավորվեն և պետք է հիշեցնեն ժողովրդին ՀԱԿ-ի խոստումների մասին, որպեսզի ժողովուրդը կարողանա ճիշտ ընտրություն կատարել:

Անտինյանը նաև հիշեցրել է ՀԱԿ-ի այն հայտարարությունը, թե նա է կայունության երաշխավորն երկրում, իսկ մինչ այդ հայտարարում էր, թե եթե մյուս ընդդիմադիր ուժերը միանան իրեն, նրանք կարող են հեղփախություն գործել: «Ստացվում է, որ այս երեք տարիների ընթացքում կայնության երաշխավորներն երկրում մյուս ընդդիմադիրներն էին, որոնց ՀԱԿ-ը պետք է շնորհակալ լինի այն բանի համար, որ նրանք թույլ չտվեցին այս երեք տարիների ընթացքում ապակայունացնել երկիրը»,-ասել է Անտինյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---