Ռուս փորձագետը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրադրությունը սրվում է23 մայիսի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրադրությունը սրվում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով` այդ մասին վկայում է այն, որ Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմը սկսել է ավելի հաճախ խախտվել, հաճախացել են նաև ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները, որոնք քննադատության չեն ենթարկվում միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում նա նկատել է, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է այն մասին, որ «հող է նախապատրաստվում, որպեսզի ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կողմերի վրա հավասար պատասխանատվություն բարդվի»: Ընդ որում` նա նկատել է, որ անգամ որոշակի քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ուժեղացվի Հայաստանի վրա ճնշման գործոնը: Ռուսաստանյան փորձագետի խոսքով` նման քայլերից մեկը Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հանձնաժողովի վերականգնումն էր: Ալեքսանդրովի կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումն էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նույնպես ձեռնտու է Բաքվին: «Իսկ Հայաստանում մենք ունենք նարնջագույն հեղափոխությունների հեղինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ»,- ասել է նա` ավելացնելով, որ Յովանովիչի հայտարարությունները Հայաստանում իշխանափոխության ակնհայտ կոչեր են: Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է փաթեթային համաձայնագիր, այսինքն` յոթ շրջանների հանձնումն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |