Հայաստանի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահության քվե հայտնելու առաջարկը25 մայիսի 2011 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը մայիսի 25-ի նիստում քննարկել է կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցը` ներկայացված ՀՅԴ կողմից: Դեռ ապրիլին խմբակցությունը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել պաշտոնական գրավոր հարցում, որում պարունակվում են հարցեր սոցիալ-տնտեսական ներկա դրության պատճառների և արտագաղթի զսպման քայլերի բացակայության մասին: Ելույթ ունենալով խորհրդարանում` ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կառավարության պատասխանը չի ցրել խմբակցության կասկածները և մտավախությունները, այլ ավելի է հիմնավորել դրանք: Նրա խոսքերով, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ կառավարությունն անցած տարիներին ասել է մի բան, արել մեկ այլ բան և բոլորից թաքուն երրորդ բանը մտածել: ՀԴՅ դիտողություններին Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, որ կառավարության քաղաքականությունն այս ողջ ընթացքում չի անցկացվել հայտարարված ընթացքին հակառակ: Գաբրիելյանը նշել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածել է բոլոր պետություններին, մասնավորապես, զարգացող երկրներին և ստիպել բոլորին իրականությանն այլ կերպ նայել: Ինչպես նշել է Գաբրիելյանը, այդ պայմաններում իրավիճակը պահանջում է որոշակի շտկումներ մտցնել, ինչը և հիմա կառավարությունն անում է: Արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորները 10 «կողմ» և 13 «դեմ» ձայներով մերժել են կառավարությանն անսվտահություն հայտնելու առաջարկը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն խմբակցությունն իրավունք ունի կառավարությանն անվստահություն հայտնել 4 ամիս անց: Սակայն Հովհաննիսյանը նշել է, որ 4 ամիս անց երկիրն ավելի լավ վիճակում չի լինի և կառավարությունը կհայտնվի բարդ իրավիճակում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |