Հայաստանը երբեք չի հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը, հայտարարել է նախագահը

Հայաստանը երբեք չի հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը, հայտարարել է նախագահը

PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 30-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ապրիլի 23-ի իր հրամանագրով ստեղծված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմն ընդլայնել է` դրանում ընդգրկելով նաև «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին և Հայ օգնության միության Կենտրոնական վարչության ատենապետուհի, տիկին Վիկի Մարաշլյանին:

Նախագահը նախ ողջունել է նիստի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հանձնաժողովի անդամ դառնալու իր առաջարկն ընդունելու, իսկ նրանց մի մասին նաև` հատուկ այս նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանելու համար: Նախագահը ոջղունելով բոլոր մասնակիցներին` շնորհակալություն է հայտնել բոլորին, որ ընդունեել են հանձնաժողովի անդամ դառնալու իր առաջարկը և հատկապես նրանց, ովքեր հատուկ այս նիստին մասնակցելու համար ժամանեցին Հայաստան: «Այլ բան չէի ակնկալում, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործությունից 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար»,- նշել է նախագահը պարզաբանելով, որ «բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել և հասկանալ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված և իրականացված բնաջնջման քաղաքականությունը, բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետևանքները ցայսօր չեն վերացվել` չնայած իննուկես տասնամյակներին, բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ Եղեռնը իրականացնողների ուրացող հետևորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց պատմության այս սև էջը խեղաթյուրելու համար, բաց է, քանի որ Մեծ Եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երևույթ և չեն ընկալում իրենց ապաշխարհանքով հատուցելու անհրաժեշտությունը»:

Նախագահը նշելով, որ հայերը խաղաղասեր են և պատրաստ են երկխոսելու հարևանների հետ, միևնույն ժամանակ նշեց, որ «մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը և անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ»: «Մենք երախտապարտ ժողովուրդ ենք, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր պատմության ծանր պահին օգնության ձեռք էին մեկնել` փորձելով պաշտպանել և օժանդակել մեզ: Մենք նրանցից և ոչ մեկին չենք մոռացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նրանց հիշատակը ոգեկոչելու նոր հանգրվան կլինեն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանձնաժողովի անդամները նիստն սկսել են Տերունական աղոթքով: Այնուհետև Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջինն իրենց խոսքն են ուղղել նիստի մասնակիցներին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգային հարցերի թվում հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձևավորելու մասին հարցերը, որից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորման և իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցը: Նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրել է արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցը:

10  30.05.11 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---