ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթ է ունեցել համաներմամբ ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը

ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթ է ունեցել համաներմամբ ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը

PanARMENIAN.Net - «Անգամ փակ ճանապարհները մեզ չեն խանգարի անցկացնել մեր այսօրվա հանրահավաքը», - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հայտնել է, որ իշխանությունները փակել են Երևան տանող ճանապարհները, որպեսզի թույլ չտան ընդդիմության կողմնակիցների մասնակցությունը ՀԱԿ-ի հանրահավաքին:

«Այսօր Հայաստանում տոն է, քանի որ մենք լուրջ քայլ ենք կատարել ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Մանուկյանը:

Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև համաներմամբ ազատ արձակված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ը կոնկրետ քաղաքական գործընթաց է սկսում Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով: Ինչպես նշել է Փաշինյանը, այդ պայքարի վերջնական նպատակը ազատ և անկախ Հայաստանն է:

Փաշինյանն ընդգծել է, որ այդ նպատակի ճանապարհին մարտավարական նպատակներ են իրականացվում, ինչպիսիք են Ազատության հրապարակի ազատագրումը կամ քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նրա խոսքով` արտահերթ ընտրությունները իշխանությունների և ապագայի հանդեպ ժողովրդի վստահությունը վերականգնելու միակ միջոցն է:

8  28.05.11 - Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը
3  27.05.11 - Նիկոլ Փաշինյան
16  31.05.11 - Ազատության հրապարակ. Ընդդիմության հանրահավաքը ազատ արձակված Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի մասնակցությամբ
Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---